գերմանացի հեթանոսները սպանել են անգլիացի քրիստոնեական քարոզիչ Բոնիֆացիոսին
ֆրանսիացի Ֆրանսուա Բլանշարը Լոնդոնում 300մ բարձրությունից 1-ին անգամ ցուցադրել է պարաշյուտով թռիչք օդապարիկից
Յակուտիայում բացվել է 1-ին խոշոր ալմաստի հանքը
Խորհրդային դատարանի որոշմամբ Ալ․ Ֆլորենսկու եւ հայուհի Սալոմե Սափարյանի որդի փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, գիտնական, ինժեներ Պավել Ֆլորենսկին դատապարտվել է 3 տարի ազատազրկման
Անգլիան ու Պորտուգալիան պայմանագիր են ստորագրել միության վերաբերյալ, որը գործում է մինչ օրս եւ գործող պայմանագրերից հնագույնն է
Բանգլադեշում արեւադարձային ցիկլոնի գրոհի զոհ է դարձել ավելի քան 10 000 մարդ
New York Journal-ը հերքելով Մ․ Տվենի մահվան մասին լուրերը, ներկայացրել է Լոնդոնից նրա ուղարկած հեռագիրը․ «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»
Ինոկենտիոս XIII պապի մահից հետո, նոր պապ է ընտրվում Բենեդիկտոս XIII